13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանն ազատ տնտեսությամբ երկիր է.

“Heritage” հիմնադրամի եւ “The Wall Street Journal”-ի հրապարակած ամենամյա զեկույցում Հայաստանն զբաղեցրել է 38-րդ տեղը տնտեսապես ազատ երկրների շարքում, ըստ որի համարվում է “չափավոր ազատ երկիր”: Աղյուսակում դասակարգման հիմնական չափանիշներն են տնտեսական եւ առեւտրային ազատության աստիճանը, պետության միջամտությունը երկրի տնտեսությանը, կաշառակերության գործոնը:

19 տարի անընդմեջ աղյուսակի առաջատարը Հոնկոնգն է, որի տնտեսության ազատության ինդեքսը 100 հնարավոր միավորից այս տարի գնահատվել է 89.3 միավոր: Առաջին հնգյակում են հայտնվել Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան եւ Սինգապուրը, որոնց միավորները գերազանցում են 80-ը: 

Հայաստանն այս տարի 38-րդ հորիզոնականում է` 69.4 միավորով: Նախորդ տարվա համեմատությամբ մեր երկիրն իր ցուցանիշը բարելավվել է 0.6 կետով, ինչը, զեկույցի հեղինակների կարծիքով, հանրային ծախսերի ավելի լավ կառավարման արդյունքն է: 

Վրաստանը հայտնվել է 21-րդ տեղում, Ադրբեջանը` 88-րդ, Թուրքիան` 69-րդ, Իրանը` 168-րդ, եւ Ռուսաստանը` 139-րդ տեղերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ