08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2013

Ստեղծվել է այնպիսի վիճակ, որը ոչ թե ձիարշավ է այլ շախմատ /վիդեո/

“Ունի”,-”Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը –Henaran.am-ի հետ զրույցում այսպես լակոնիկ պատասխանեց հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, իրականում ընտրության հնարավորություն չունի առաջադրված թեկնածուների շարքից: Նշենք, որ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Քերեն Վոլդսեթը օրերս հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ՀՀ-ում նախագահական քվեարկությունից մեկ ամիս առաջ ստեղծվել է տխուր վիճակ, երբ ակնկալվող […]

Մանրամասներ Վանաձորի քիմիական գործարանի պայթյունից. Henaran.am-ի թղթակիցը` դեպքի վայրից

Այսօր առավոտյան, ժամը 9:40 րոպեին պայթյուն է տեղի ունեցել  ‘’Վանաձոր քիմպրոմ’’ ՓԲԸ-ում` ամոնիակի արտադրությունում: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հրաչ Անտոնյան Henaran.am-ի թղթակցին ասաց, որպայթյունի հետեւանքով մահացել է մի երիտասարդ` 22-ամյա Դավիթ Արայիկի Ասատրյանը, ով այդ պահին մոտ է գտնվել պայթյունի վայրին:  ‘’Պայթյունի պատճառները հստակ նշել չեմ կարող, ամենայն հավանականությամբ բարձր ճնշումն է: Մահացել է մի […]

Մահացել են շմոլ գազից

Անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում հունվարի 19-ին՝ ժամը 19.45-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 15 շենքի թիվ 66 բնակարանում գազի արտահոսքից թունավորված և մահացածներ կան: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ 1973 թ. ծնված Արմենուհի Թադևոսյանը և 1930 թ. ծնված Աշխեն Ղասաբովան թունավորվել և տեղում մահացել են նույն օրը, նշված բնակարանի վառարանից […]

Ո՞րտեղից Րաֆֆի Հովհաննիսյանին այդքան գումար

՛՛Մեր թեկնածուները որոշել են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անցկացնել իրենց քարոզարշավը, թեկնածուներից մեկը արդեն արտասահման այցելություն է կատարում, ուզում է արտգործնախարարի պաշտոնը ստանալ՛՛,-այսօր ասուլիսում, հեգնելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: ՛՛Մեր հրաշալի եռյակը՝ Բագրատյան, Հայրիկյան ու Հովհաննիսյան, ինչպես Զուրաբյանն է ասում գաղտնի ձայնագրության մեջ, մտել են […]

Օբաման սեր է խոստովանել կնոջը եւ նրա “չոլկային”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` 2-րդ անգամ երդում տալով Սպիտակ տանը, եւս մեկ անգամ առիթը բաց չի թողել եւ սիրո խոստովանություն է արել կնոջը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, համախոհների հետ հանդիպմանը նա գնահատել է կնոջ նոր սանրվածքը, որը վերջին օրերին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը` նորաձեւության սիրահարների շրջանում:  “Առաջին հերթին, ես սիրում եմ Միշել Օբամային, իսկ […]

Շարմազանովը էպոսը ձեռքին հերթ է կանգնել

՛՛Հերթ եմ կանգնել, որ գնամ իրենց տուն, բայց հերթն անվերջ է` դժվար ինձ հասնի. ցանկացողները շատ են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այպես արձագանքեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարությանը, թե իր ընտրվելու դեպքում էպոսը ձեռքին իրեն առաջինը շնորհավորելու է հենց Էդուարդ Շարմազանովը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակը ժպտաց եւ հումորով […]

Պայթյուն Վանաձորի քիմիական գործարանում

Քիչ առաջ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Կա զոհ: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը դեպքի վայրից: Մահացել է Դավիթ Ասատրյանը, նա 22 տարեկան է: Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական, հրշեջ-փրկարարական, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են: Դեպքի առնչությամբ մանրամասները քիչ անց:     

Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակը /վիդեո/

ՀՀԿ նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի տեսահոլովակը` ”Դեպի ապահով Հայաստան” արդեն համացանցում է: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական տեսահոլովակի երգի հեղինակ իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանը: Երգը կատարում են հայ աստղերը: Համացացնցում տեղադրվել է նաեւ երգի ստեղծման պատմությունը:Արդեն գործում է նաեւ Սերժ Սարգսյանիի նախընտրական կայքը, որտեղ կարելի է ոչ միայն ընթերցել, այլեւ լսել […]

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Այսօր` հունվարի 21-ին, Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Օրակարգում կլինեն Կոսովոյի, ռուս-վրացական հարաբերությունների հարցերը, Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի առջեւ իր պարտավորությունների իրականացման մոնիթորինգային զեկույցը եւ մի առանձին բանաձեւ` այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի մասին: Վերջինիս վերաբերյալ Ադրբեջանն արդեն հայտնել է իր դժգոհությունը` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն հիմքեր չունի նման վարույթների:  Նստաշրջանի հենց առաջին օրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված