11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մանրամասներ Վանաձորի քիմիական գործարանի պայթյունից. Henaran.am-ի թղթակիցը` դեպքի վայրից

Այսօր առավոտյան, ժամը 9:40 րոպեին պայթյուն է տեղի ունեցել  ‘’Վանաձոր քիմպրոմ’’ ՓԲԸ-ում` ամոնիակի արտադրությունում: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հրաչ Անտոնյան Henaran.am-ի թղթակցին ասաց, որպայթյունի հետեւանքով մահացել է մի երիտասարդ` 22-ամյա Դավիթ Արայիկի Ասատրյանը, ով այդ պահին մոտ է գտնվել պայթյունի վայրին:

 ‘’Պայթյունի պատճառները հստակ նշել չեմ կարող, ամենայն հավանականությամբ բարձր ճնշումն է: Մահացել է մի երիտասարդ’’,-փոխանցեց Հրաչ Անտոնյանը: Վիրավորներ չկան: Պայթյունից հեռու կանգնած է եղել եւս մեկ անձ, որը, մեր զրուցակցի փոխանցմամբ, միայն վախեցել է:

Պայթյունի հետեւանքով քիմգործարանում հրդեհ չի բռնկվել, պայթյունը, ըստ նախնական տեղեկությունների, հետեւանքներ չի թողնի.  ‘’Հետեւանքներ չի թողնի այս պահին վտանգ չկա, բոլոր վտանգավոր հանգույցներն անջատված են: Քննչական խումբն աշխատում է’’: Դեպքի վայր են ժամանել  ԼՄ փրկարար ծառայության, ոստիականության , դատախազության, ազգային անվտանգության աշխատակիցները: 

Henaran.am-ի թղթակիցը աշխատում է դեպքի վայրում: Դեպքի առնչությամբ թարմ տեղեկատվության սպասեք մեր լրահոսում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ