08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2013

Ամերիկյան “Փարոս” եւ “Դադուրյան” հիմնադրամներն օգնության ձեռք են մեկնել գյումրեցի անօթեւան ընտանիքներին

Կալիֆորնիայի “Փարոս” հիմնադրամը “Փարոս հարյուր հանուն հարյուրի” ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից “Դադուրյան” հիմնադրամի օժանդակությամբ օրերս “Շիրակ կենտրոնի” համագործակցությամբ  իրականացրեց “Գյումրու ձմեռ” բարեգործական ծրագիրը:   Գյումրու վագոն-տնակներում և կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30 խմ և 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ:

Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը /վիդեո/

Ուժեղ ձյան եւ սառցե անձրեւի պատճառով Եվրոպայի օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, հաղորդում է “Reuters”-ը: Լոնդոնյան “Հիդրոու” օդանավակայանում չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը: Ուղեւորներն արդեն 3 օր սպասում են իրենց թռիչքին, իսկ օդանավակայանի աշխատակիցները հայտնում են, որ չեն կարող աշխատել նույն ռիթմով, ինչպես նորմալ եղանակին: Սակայն լոնդոնյան մյուս օդանավակայանները` “Գոթուիքը” եւ ”Սթենսթեդը” աշխատում են […]

ԿԳ նախարարն ընդունեց ԵԽ քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

Նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա: Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի Խորհրդի […]

Ցավակցություններ սիրելի Նաիրայի մահվան առիթով

Մեր սիրելի գործընկերոջ` “Առավոտ” օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան առիթով ցավակցական հաղորդագրություններ են ստացվում քաղաքական ուժերից: “Հանրապետութուն” կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը խոր վշտով ցավակցում են Նաիրայի հարազատներին եւ մտերիմներին:

Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում

2013թ. հունվարի 19-ին Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր “Մարդու Իրավունքների Միության” Անկարայի կենտրոնի, “Մտքի Ազատություն Նախաձեռնության”  եւ տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։    Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև “Արեւմտահայոց Ազգային Համագումար” միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի […]

Ծառուկյանի տեղակալը` Սերժ Սարգսյանին

Այսօր Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ մասին Henaran.am-ին ասել է քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Առաջիկա օրերին սպասվում է նաեւ Բալասանյանի հայտարարությունը, որտեղ կպարզաբանվեն որոշ հարցեր: Հնարավոր է արդյոք Բալասանյանը դուրս գա ԲՀԿ-ից` Եգանյանն ասաց, որ անհիմն է նման բանի մասին մտածելը նույնիսկ: “Որեւէ հակասություն Բալասանյանը […]

80 զոհ` Ալժիրի նավթային համալիրի գրոհի արդյունքում /վիդեո/

Ալժիրի նավթագազային համալիրի զավթելու գործողության արդյունքում 80 մարդ է զոհվել, որոնցից 30-ը արտասահմանցիներ են` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռումինիայից եւ Նորվեգիայից, ովքեր աշխատում էին նավթային ընկերությունում, հաղորդում է “Reuters”-ը: Նախօրեին տարածքը զննելու արդյունքում եւս 25 մարդու դիակ է հայտնաբերվել: Ալժիրի իշխանությունները պնդում են, որ զոհվածներից 32-ն ահաբեկիչներ են` նշելով, որ այդ թիվը վերջնական չէ: Ներկա […]

Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել. Հրանտ Բագրատյան /վիդեո/

՛՛Ես հաղթելու եմ, ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում՛՛,-այսօր Վերին Արտաշատ գյուղում իր քարոզարշավի մեկնարկին ասաց ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Ներկաները հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունենում նրա և ՀԱԿ-ի միջև, ինչու նա լքեց ՛՛Կոնգրեսը՛՛: ՛՛Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել՛՛,-նկատեց Բագրատյանը, հավելելով, որ ուղղակի ՀԱԿ որոշ անդամներ չէին […]

96-ին գնացի, չհասցրեցի … Բագրատյանին այնքան էլ ջերմ չհիշեցին /ֆոտո, վիդեո/

Արդեն մեկ ժամ է`Վերին Արտաշատ  գյուղում իր քարոզարշավն է սկսել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու  Հրանտ Բագրատյանը:  Նախ ներկայացվեց Հրանտ Բագրատյանի կենսագրականը, ապա հավաքվածներին բացատրվեց, թե ինչ է Բագրատյանը կատարել իր` վարչապետ եղած տարիներին: Ինչպես տեղից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվածների թիվը մոտ 50 է: Henaran.am–ի հետ զրույցում  գյուղացիներն այդքան էլ ջերմորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված