05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը /վիդեո/

Ուժեղ ձյան եւ սառցե անձրեւի պատճառով Եվրոպայի օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, հաղորդում է “Reuters”-ը:

Լոնդոնյան “Հիդրոու” օդանավակայանում չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը: Ուղեւորներն արդեն 3 օր սպասում են իրենց թռիչքին, իսկ օդանավակայանի աշխատակիցները հայտնում են, որ չեն կարող աշխատել նույն ռիթմով, ինչպես նորմալ եղանակին: Սակայն լոնդոնյան մյուս օդանավակայանները` “Գոթուիքը” եւ ”Սթենսթեդը” աշխատում են իրենց սովորական ռեժիմով: 

Փարիզյան “Շառլ դը Գոլ” եւ “Օրլի” օդանավակայաններում չեղյալ է հետաձգվել չվերթների 40 տոկոսը: Բացի այդ, Փարիզում նույնիսկ ավտոբուսների երթեւեկությունն է դադարեցվել:

Եվրոպայի ծանրաբեռնվածությամբ 3-րդ` Ֆրանկֆուրտի օդանավակայանն ընդհանրապես փակվել է մի քանի ժամով: Չվերթների մի մասը տեղափոխել է այլ օդանավակայաններ: 

Սպասվում է, որ չվերթները եվրոպական օդանավակայաններում առայժմ չեն կայանա, քանի որ օդերեւութաբանները նոր տեղումներ են կանխատեսում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ