08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 21, 2013

52 սոցիալական ինտեգրացված ծառայություն ողջ Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են տեղեկատվական համակարգեր, […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:   Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: […]

Երկրպագուները շնորհավորում են Հենրիխի ծննդյան տարեդարձը /վիդեո/

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնում է 24 տարեկան: Դեռ կեսգիշերին Մխիթարյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում բազմաթիվ շնորհավորանքներ էին տեղադրվել: Ֆուտբոլիստն իր տարեդարձը նշում է Դոնեցկում: Մեր հավաքականի կիսապաշտպանը բավական լավ է հանդես գալիս և Ուկրաինայի առաջնությունում, և հավաքականի հետ խաղերում, և Չեմպիոնների լիգայում: Նրա մասին արդեն ողջ Եվրոպան է խոսում: […]

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի հայկական ջարդերի զոհերի ոգեկոչման արարողություն

Հունվարի 20-ին Բաթումի “Սուրբ Փրկիչ” եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Արարողությունից հետո թափորն ուղղվել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել […]

ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարը վարչապետի հյուրն էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: “Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը […]

Դոմինիկ Ստրոս-Կանի սեքսուալ զվարճանքները 1,5 մլն “գնահատվեցին”

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը վճարել է հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատա Դիալոյին 1,5 մլն դոլար փոխհատուցումը, գրում է “Le Journal du Dimanche”-ը: Հենց այդքան գումարի դիմաց էր Դիալոն համաձայնել հրաժարվել Ստրոս-Կանի դեմ քաղաքացիական հայցից, ընդ որում` գումարի 30 տկոսոը Դիալոն վճարել է իր փաստաբաններին: Դիալոն եւ Ստրոս-Կանը համաձայնության էին եկել 2012-ի նոյեմբերին: Սկզբում խոսք էր գնում […]

Էթիկայի հանձնաժողովն ”83-ի գործով” պարզաբանումներ կլսի, եթե ներկայանան

Այսօրվանից սկսած մինչեւ հունվարի 25-ը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կլսի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի վերաբերյալ պատգամավորների պարզաբանումները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների […]

Երեւանում է ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խումբը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին: Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի ժողովրդավարական ընտրություններով: […]

Ո՞վ է “վերջին զոհը”՝ Լևոն Տեր – Պետրոսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը , Վարդան Օսկանյա՞նը

Հմայակ Հովհաննիսյանը իր facebook-յան էջում թողել է հետևյալ գրառումը.    Հարգելի ընկերներ ՝ հունվարի 21-ին մեկնարկեց նախագահական ընտրարշավը, մեկնարկեց մի իրավիճակում, երբ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել կամ գոնե երկրորդ փուլին հասնելու նպատակով գալ որոշակի փոխհամաձայնությունների և այդ փոխհամաձայնությունների հիման վրա ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միասնական թիրախ դարձնելով իշխանության ֆավորիտին, դրանով իսկ ապահովելով երկրորդ փուլը և երկրորդ փուլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված