26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովն ”83-ի գործով” պարզաբանումներ կլսի, եթե ներկայանան

Այսօրվանից սկսած մինչեւ հունվարի 25-ը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կլսի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի վերաբերյալ պատգամավորների պարզաբանումները:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:

Henaran.am-ի  հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրեն համապատասխան ծանուցում եկել է  հանձնաժողովի` հունվարի 23-ի նիստի համար: ՀՀԿ խմբակցության քարտուղարը դեռ չի որոշել, կներկայանա նիստին, թե ոչ:

Հովհաննես Սահակյանի խոսքով, ԱԺ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ  ունի հրամայական մանդատ եւ գործում է  խղճի, մտքի ազատության սկզբունքներին համապատասխան եւ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն,  կարող է ներկայանալ,  կարող է եւ չներկայանալ:

‘’Մեր խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել եւ բոյկոտը` որպես քաղաքական գործողություն, եւս ընդունելի է: Այս կապակցությամբ  մեր խմբակցության ղեկավարը գրությամբ դիմել է նաեւ ԱԺ նախագահին, որպեսզի  հարգելի ճանաչվի, եւ ԱԺ  կանոնակարգ օրենքի 99 րդ հոդվածը, եթե չեմ սխալվում, նաեւ այդ հնարավորությունը տալիս է եւ այստեղ որեւէ խնդիր չկա’’,- Henaran.am-ին ասաց Հովհաննես Սահակյանը եւ հավելեց, թե հարցի կապակցությամբ Էթիկայի հանձնաժողով դիմումը պարզապես իրավական գիտելիքները ճշտելու փորձ է:

Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովը ‘’83-ի գործով’’ որոշում կկայացնի փետրվարի 1-ին` դռնփակ նիստում:  Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումն ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում,  ԱԺ նիստին  համապատասխան հայտարարություն է  արվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ