15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարը վարչապետի հյուրն էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:

“Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին”, – նշել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի նորանշանակ ղեկավարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստարսբուրգի միջև համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ