26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞րտեղից Րաֆֆի Հովհաննիսյանին այդքան գումար

՛՛Մեր թեկնածուները որոշել են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անցկացնել իրենց քարոզարշավը, թեկնածուներից մեկը արդեն արտասահման այցելություն է կատարում, ուզում է արտգործնախարարի պաշտոնը ստանալ՛՛,-այսօր ասուլիսում, հեգնելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: ՛՛Մեր հրաշալի եռյակը՝ Բագրատյան, Հայրիկյան ու Հովհաննիսյան, ինչպես Զուրաբյանն է ասում գաղտնի ձայնագրության մեջ, մտել են պայքարի մեջ ռեժիմից ինչ-որ բան պոկելու նպատակով՛՛,-կարծում է էպոսագետը: 

Վերջինս նշեց, որ  մի շարք լրատվական կայքերում անցկացված քվեարկության արդյունքներով ինքը նախագահի նախընտրելի թեկնածուն է ճանաչվել: Վերոնշնյալ երեք թեկնածուներին գովազդվելու և քվեներ հավաքելու համար Սեդրակյանը որոշել է մինչև փետրվարի մեկը զերծ մնալ ակտիվ քարոզարշավից: ՛՛Չեն տարածվելու բուկլետներ, գովազդային հոլովակներ, կբավարարվեմ միայն հեռուստաընկերություններին տրվող հարցազրույցներով ու մամուլի ասուլիսներով: Ես կնախընտրեմ երեկոյան հանգիստ բազկաթոռի մեջ նստել ու նայել, թե ինչպես են թեկնածուները վազվզում մարզերով այս ցուրտ եղանակին՛՛,-հայտարարեց նա:

Կրկին հեգնելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Սեդրակյանը նկատեց, որ լրատվամիջոցները պետք է նրանից հետաքրքրվեն, թե ինչ գումարներով է պատվիրել 117 վահանակ այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ ասում էր, որ ընտրության համար գումարները ժողովրդից է հավաքելու: ՛՛Ինչպե՞ս հանկարծ ստացվեց, այդ գումարները ո՞րտեղից գտնվեց, Ադրբեջան կատարած այցից հետո հանդիպեց ԱՄՆ դեսպանի հետ ու հայտարարեց, որ ունի այդ գումարները: Իսկ ես որևէ մեկին աչքով, ձեռքով բարևելու ցանկություն չունեմ՛՛,-եզրափակեց էպոսագետ Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ