01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Այսօր` հունվարի 21-ին, Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Օրակարգում կլինեն Կոսովոյի, ռուս-վրացական հարաբերությունների հարցերը, Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի առջեւ իր պարտավորությունների իրականացման մոնիթորինգային զեկույցը եւ մի առանձին բանաձեւ` այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի մասին: Վերջինիս վերաբերյալ Ադրբեջանն արդեն հայտնել է իր դժգոհությունը` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն հիմքեր չունի նման վարույթների: 

Նստաշրջանի հենց առաջին օրը ելույթ կունենա Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին, այնուհետեւ տեղի կունենա ավանդական քննարկումը: Ռուսական պատվիրակությունն արդեն բավականին սուր ելույթ է պատրաստել`Սաակաշվիլիի օրոք Վրաստանում մարդու իրավունքների խախտման մասին:

ԵԽԽՎ-ն նաեւ կքննարկի Կոսովայի հարցը, Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության, ինչպես նաեւ մարդկային օրգանների վաճառքի դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի պատրաստած կոնվենցիան: Ձմեռային նստաշրջանը կընթանա հունվարի 21-25-ը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ