15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբաման սեր է խոստովանել կնոջը եւ նրա “չոլկային”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` 2-րդ անգամ երդում տալով Սպիտակ տանը, եւս մեկ անգամ առիթը բաց չի թողել եւ սիրո խոստովանություն է արել կնոջը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, համախոհների հետ հանդիպմանը նա գնահատել է կնոջ նոր սանրվածքը, որը վերջին օրերին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը` նորաձեւության սիրահարների շրջանում: 

“Առաջին հերթին, ես սիրում եմ Միշել Օբամային, իսկ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին`նշեմ, որ ես սիրում եմ նրա “չոլկան”: Միշելը հիանալի տեսք ունի: Նա միշտ հիանալի տեսք ունի”,-հպարտորեն հայտարարել է Օբաման:

Նախօրեին Միշելը` 2 դուստրերի հետ, ներկա է գտնվել ամուսնու երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տան Երկնագույն սենյակում` նեղ շրջապատում: Երդմնակալության հրապարակային արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում` Կապիտոլիումի շենքի մոտ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ