01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստեղծվել է այնպիսի վիճակ, որը ոչ թե ձիարշավ է այլ շախմատ /վիդեո/

“Ունի”,-”Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում այսպես լակոնիկ պատասխանեց հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, իրականում ընտրության հնարավորություն չունի առաջադրված թեկնածուների շարքից:

Նշենք, որ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Քերեն Վոլդսեթը օրերս հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ՀՀ-ում նախագահական քվեարկությունից մեկ ամիս առաջ ստեղծվել է տխուր վիճակ, երբ ակնկալվող թեկնածուները չառաջադրվեցին, ինչի արդյունքում Հայաստանի քաղաքացին ընտրության պակաս հնարավորություն է ունեմում:

Մեկնաբանելով եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նոր է վերադարձել Փարիզից եւ առաքելության ղեկավարի հետ դեռեւս չի հանդիպել. “Միգուցե մենք հանդիպենք, եւ նա իր տեսակետը փոխի:

Հնարավոր է, որ թարգմանության սխալ է եղել, ինչպես լինում է հաճախ: Կարող եմ մի բան ասել` որեւէ մեկի հրաժարումը մրցապայքարից եւ այդ հրաժարման պատրվակումը, որ ես չկամ, ուրեմն մրցակցային չէ, հսկա, թեկուզ ակամա հեգնանք է ՀՀ քաղաքացու նկատմամբ’’:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ընտրություններին չմասնակցողները կարող են հիմնավորել իրենց չմասնակցելը, որ վախենում են պարտվելուց, ուզում են թաքուն զորակցել իշխանությանը, ամեն մեկը կարող է իր որոշումը ունենալ, բայց ի վերջո, ժողովուրդը կորոշի:

”Ես հույս ունեմ եւ կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք մրցակցային ընտրություններ, առավել մրցակցային կլինեին, եթե այդ քաղաքական ուժերը քաղաքացիական կողմնորոշում ցույց տային, ոչ թե պայքարից հրաժարում, բայց ես հուսով եմ, որ իրենք եւս կվերանայեն, որովհետեւ շատ կարեւոր հանգրվանում է գտնվում Հայաստանը”:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ,փորձ է արվում իրենց սեփական բացակայությունը  բարդել քաղաքացու վրա, թե քաղաքացին այլընտրանք չունի, ինչը ճիշտ մոտեցում չէ.’’Դա գոռոզության, ինքնահավանության, փոքրիկության, խանդիրկության արտացոլանք է, եւ հույս ունեմ, որ այն ուժերը, որոնք որոշել են չմասնակցել, իրենք իրենց կողմնակիցներին կուղղորդեն ընտրություններում”:

Րաֆֆի Հովհաննիսյանը հակաքաղաքացիական եւ հակաքաղաքական համարեց դատապարտել հանրությանը ընտրություն չունենալու մեջ եւ հույս հայտնեց, որ դիտորդներն այս շաբաթների ընթացքում կտեսնեն, որ ստեղծվել է այնպիսի վիճակ, որը ոչ թե ձիարշավ է այլ շախմատ.

”Պայքարը սեւերի եւ սպիտակների միջեւ է, եւ եթե նույնիսկ շեղեն տախտակը, միեւնույնն է, մեծ պայքար է լինելու”:          

Հ. Գ. Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել է մինչ վերջինիս ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների հետ հանդիպումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ