21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Շատ ԲՀԿ-ականներ հոգով-սրտով կաջակցեն ՀՀԿ-ի թեկնածուին

 ”Մյուս կուսակցությունների դիրքորոշումներին մենք առաջնահերթություն չենք տալիս, համենայն դեպս իրենց ներքին որոշումն է, և յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշում հարգանքի արժանի է”,-այսօր կառավարության նիստից հետո ԲՀԿ նախագահի չառաջադրման որոշման մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հարցին, թե ՀՀԿ-ը չի տխրել ԲՀԿ-ի` ոչ մեկին չսատարելու որոշումից, Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն անկախության տարիներին ստեղծված […]

Արթուր Աբրահամ. “Կոշտ պայքար է սպասվում”

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը  կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում: Նյուրնբերգում տեղի է ունեցել մամլո […]

Անօթեւան ընտանիքներն անելանելի վիճակում են /վիդեո/

Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված եւ բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում: Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում եւ վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից […]

Սիրիացի գրոհայինները մտադիր են հաշվեհարդար տեսնել բոլոր ռուսների եւ ուկրաինացիների հետ

Այսօր լրանում է վերջնագրի ժամկետը, որը սիրիացի ապստամբները ներկայացրել էին ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւայի համար` սպառնալով մահապատժի ենթարկել ուկրաինուհուն, եթե իրենց 50 մլն դոլար փրկագին չվճարեն: Ապստամբները հայտարարել են, որ նա “լրտես է, զենք կրելիս է եղել եւ ռուս սպաների համար թարգմանիչ է աշխատել”, գրում է “BFM.ru” կայքը: Սիրիացի գրոհայինները նաեւ սպառնացել են գրոհել ռուսական […]

Աշխատանքային օրերը տեղափոխվում են

2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը տեղափոխվել են 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը  և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Այս որոշումն ընդունվեց ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ:

Մշակույթի նախարարին

Սիրում ենք խոսել, թե  հայերս մեր քաղաքակրթությամբ  աշխարհին ենք զարմացրել:Երեկ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հրաժեշտի արարողությանը իրոք զարմանալի էր: Առանց իրար հարգելու, առանց իրար զիջելու մարդիկ փորձում էինք ներս մտնել: Գուցե հրաժեշտի համար նախատեսված երկու ժամն էր քիչ, իսկ սիրելի երգչուհուն հրաժեշտ տալու ցանկությունը  մեծ: Բայց դա էլ արվեստ ու մշակույթ է: Այնքան էինք […]

Գալուստ Սահակյանին ու Հայկ Բաբուխանյանին մերժեցին

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի՝ ՛՛Գովազդի մասին»՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Էկոնոմիակայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ վերոնշյալ նախագծով շահումով խաղերի և խաղատների մասով ներկայացված առաջարկություններին: ՛՛Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը համանման նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված նախագծում՛՛,-ասաց […]

Նյու Յորքում բարեգործական համերգ է տեղի ունեցել` ի աջակցություն “Սենդի” փոթորկից տուժածներին /վիդեո/

Նյու Յորքում բարեգործական շքեղ համերգ է տեղի ունեցել “Սենդի” փոթորկից տուժածներին աջակցելու նպատակով: Համերգի “գլխավոր հերոսը”  նախկին բիթլ Փոլ Մաքարտնին է դարձել, ով նվագել է “Nirvana” խմբի բասիստ Քրիս Նովոսելիչի եւ հարվածորդ Դեյվ Գրոլի հետ:  Բացի նախկին բիթլից, համերգին մասնակցել են նաեւ “The Rolling Stones” եւ “The Who” խմբերը, Էդդի Վեդդերը, Քրիս Մարտինը, Բրյուս Սփրիգսթինը, […]

Դեղերի ոչնչացման համար գումար հատկացվեց

Այս տարի Առողջապահության նախարարությանը կհատկացվի 18,000.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ՛՛Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին՛՛ հոդվածով): Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Այս գումարը տրամադարվելու է նախարարությանը՝ ժամկետանց դեղերի ոչնչացման նպատակով ՛՛Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ին նվիրաբերելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի