15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիացի գրոհայինները մտադիր են հաշվեհարդար տեսնել բոլոր ռուսների եւ ուկրաինացիների հետ

Այսօր լրանում է վերջնագրի ժամկետը, որը սիրիացի ապստամբները ներկայացրել էին ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւայի համար` սպառնալով մահապատժի ենթարկել ուկրաինուհուն, եթե իրենց 50 մլն դոլար փրկագին չվճարեն: Ապստամբները հայտարարել են, որ նա “լրտես է, զենք կրելիս է եղել եւ ռուս սպաների համար թարգմանիչ է աշխատել”, գրում է “BFM.ru” կայքը:

Սիրիացի գրոհայինները նաեւ սպառնացել են գրոհել ռուսական եւ ուկրաինական դեսպանատները Դամասկոսում: Նրանք մտադիր են հաշվեհարդար տեսնել Սիրիայում գտնվող վերոնշյալ երկրների բոլոր քաղաքացիների հետ: 

Լրագրողի մայրը “TSN” հեռուստաալիքի եթերում դիմել է ռուսական եւ ուկրաինական իշխանություններին` դստերը փրկելու խնդրանքով: Այսօր Ուկրաինայի ԱԳՆ-ը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում կոչ է արվում Սիրիային ավելի ակտիվ լինել լրագրողին ազատելու գործընթացում: Ուկրաինան հույս ունի, որ սիրիական գրոհայինների գործողությունները միջազգային հանրության համապատասխան գնահատականին կարժանան եւ մեղավորները կկրեն իրենց պատիժը:

Անհար Կոչնեւային առեւանգել են 2012-ի հոկտեմբերին: Նա համագործակցում էր տարբեր ԶԼՄ-ների հետ` որպես թղթակից եւ թարգմանիչ: Նոյեմբերին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում Անհարը հայտնել էր սիրիական իշխանությունների համար աշխատելու մասին, սակայն լրագրողի ծանոթները կարծում են, որ խոստովանությունը առեւանգողների ճնշման տակ է արվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ