17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Գեղեցկուհուն զրկեցին շքեղ կրծքերից` բռնագրավելով 1,5 կգ կոկաին /ֆոտո/

Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են Պանամայի բնակչուհու, ում կրծքերը կասկածի տեղիք են տվել: Պարզվել է, որ կնոջ անհավանական մեծ կրծքերում ոչ թե սիլիկոն է, այլ թմրանյութ: Բժիշկները հեռացրել են մաքսանենգ կնոջ իմպլանտները, որոնցում 1,5 կգ կոկաին է լցված եղել, որի արժեքը մոտ 80 հազար դոլար է կազմում, գրում է “NEWSru.com” կայքը:  20-ամյա գեղեցկուհին ոստիկաններին հայտնել […]

Չի կարելի ժողովրդին ”գցել”

Ֆեյսբուքյան օգտատեր Ցոլակ Հակոբյանը հարց է ուղղել ԲՀԿ-ին, թե ինչ է հիմա անելու նրա ընտրազանգվածը, երբ ԲՀԿ-ը չի մասնակցում նախագահական ընտրություններին: Նա իր էջում գրել է. ”Ինչ ուզում եք ասեք, մեկ է որպես քաղաքագետ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես 500.000 ընտրող ունեցող քաղաքական ուժը կարող է մասնակից չլինել երկրի համար այնպիսի կարևոր նշանակություն ունեցող քաղաքական […]

Աշոտյանը երբեք չէր ընթերցի Լևոն եղբայրներների հեքիաթները

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է` խոստովանելով, որ ինքը երբեք չի ընթերցի ՀԱԿ-ի պատմած հեքիաթները: ”Ծանոթանալով ՀԱԿ-ական արձագանքին ԲՀԿ-ի հայտարարությանը՝ խոստովանեմ, որ եթե ինձ նորից հետաքրքրեն հեքիաթները՝ որպես գրական-գեղարվեստական ստեղծագործության ժանր, ապա այդ դեպքում ես կընթերցեմ դասականներին` Թումանյան, Շառլ Պեռո, Անդերսեն, Պուշկին, Աստթրիդ Լինդգրեն, etc: Բայց ոչ երբեք ՀԱԿ միաբանությունը ներկայացնող Լևոն եղբայրներ (Գրիմների […]

Հայկական գերեզմանտունն Իսրայելում պղծվել է

Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական կոչեր են գրել Սուրբ Խաչի ուղղափառ մենաստանի եւ հայկական գերեզմանատան դարպասների վրա, հաղորդում է “AFP”-ը: Անհայտ չարագործները պատերին եբրայերենով լոզունգներ են գրել` “Մահ քրիստոնեությանը” եւ նման այլ արտահայտություններ: Հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող մենաստանի վանականներից մեկը հայտնել է, որ վանդալներն արդեն 7-րդ անգամն են անարգում մենաստանը: Բացի այդ, նրանք նաեւ կտրել են մոտակայքում կանգնեցված […]

ՀՀՇ-ն հրավիրել է ԲՀԿ-ին.Ժողովուրդ

Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի հյուրերի ցանկը բավական ուշագրավ տեսք ունի, առաջին անգամ ՀՀՇ համագումարին հրավիրված է լինելու նաեւ ԲՀԿ-ն: Մինչդեռ նախկինում, երբ այս կուսակցությունն իշխող կոալիցիայի մաս էր, ընդդիմադիր կուսակցությունները նրան չէին հրավիրում համագումարներին: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ ՀՀՇ-ն իր համագումարին հրավիրելու է Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցություններին, […]

Վովան խիստ բարկացել է. Հրապարակ

Երեկ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ 20-ից ավելի ճանապարհային ոստիկաններ տույժի են ենթարկվել, 4 հոգի ազատվել են աշխատանքից: Ըստ “Հրապարակ”-ի, խորհրդակցությանը ներկա չի եղել Վովա Գասպարյանը: Վերջինիս բացակայությունը խորհրդակցության մասնակիցները բացատրում էին ՃՈ-ի նկատմամբ ունեցած զայրույթով:  Հիշեցնենք, որ ՃՈ թեմայով մի քանի խիստ խորհրդակցություն եղավ վերջին շրջանում: Ինչպես երեւում է՝ այդ խորհրդակցությունները ցանկալի […]

Ասպարեզում մնաց Լեւոնը. Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու, թե՝ ոչ: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը: Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հարցի պատասխանը չունեին: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թերթի թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ […]

Արամ Սարգսյանը չի ուզում պարտվել.168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի,  երեկ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Աարգսյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը՝ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում: Արամ Սարգսյանը իր թիմակիցներին բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում եւ պետք է սպասել ավելի հարմար պահի:

Իրար ծեծել են իրավապահները. Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանի եւ Արարատի մարզի դատախազության դատախազ Սեւակ Արսենյանի միջեւ վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը “Ժողովուրդի” հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. “Այո՛, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի