15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գեղեցկուհուն զրկեցին շքեղ կրծքերից` բռնագրավելով 1,5 կգ կոկաին /ֆոտո/

Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են Պանամայի բնակչուհու, ում կրծքերը կասկածի տեղիք են տվել: Պարզվել է, որ կնոջ անհավանական մեծ կրծքերում ոչ թե սիլիկոն է, այլ թմրանյութ: Բժիշկները հեռացրել են մաքսանենգ կնոջ իմպլանտները, որոնցում 1,5 կգ կոկաին է լցված եղել, որի արժեքը մոտ 80 հազար դոլար է կազմում, գրում է “NEWSru.com” կայքը: 

20-ամյա գեղեցկուհին ոստիկաններին հայտնել է, որ 2 ամիս առաջ պլաստիկ վիրահատություն է կատարել, իսկ վերքերը դեռեւս արնահոսում են, այդ պատճառով էլ ինքը վիրակապերով է: Սակայն ոստիկանները չեն հավատացել շքեղ բարեմասնություններով գեղեցկուհուն եւ նրան հիվանդանոց են տեղափոխել ստուգման, որի ընթացքում էլ բժիշկներն աղջկա բաց վերքերի տակ սպիտակ նյութ են նկատել: Ընդ որում, կտրվածքները նույնիսկ կարված չեն եղել:

Սա առաջին դեպքը չէ, երբ նարկոդիլերներն օգտագործում են կանացի բարեմասնությունները թմրանյութ տեղափոխելու նպատակով: Մեկ տարի առաջ Սան-Պաուլուից Հռոմ ժամանած 33-ամյա մոդելը եւս կասկած էր առաջացրել անվտանգության աշխատակիցների մոտ: Բացի կրծկալում եւ մարմնի այլ մասերում տեղավորած մի քանի փաթեթ կոկաինից, թմրանյութ է հայտնաբերվել նաեւ նրա հետույքում:

Հարավային Ամերիկայի չվերթները մշտապես ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց այդ տարածաշրջանն է համարվում կոկաինի գլխավոր արտադրողն աշխարհում: 2012-ին շուրջ 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ