Դեկտեմբերի 6-12-ը ՀՀ-ում 3 բալից ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Ս.թ. դեկտեմբերի 6-ից մինչեւ 12-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ, որից 6-ը օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներն են: Դեկտեմբերի 6-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքատալա քաղաքից 26 կմ […]