19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանում է նրա առաջադրման մասին լուրերը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին:

“Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին և փոքր հարցազրույց տալ”, – ասել է գրասենյակի ղեկավարը: Հաղորդում է “Մեդիամաքս”-ը: Վիկտոր Սողոմոնյանը հերքել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:

“Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վ. Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ”, – ասել է նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ