18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ին ամենաունեւոր հաճախորդը լքեց` առանց թեյավճար տալու

“Նոր աջեր” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի: Ըստ Սուրենյանցի, առաջին նախագահը վերջին շրջանում այնքան շատ սխալներ է արել, որ այլեւս չի ուզենա մի սխալ էլ ավելացնի: Սուրենյանցի կարծիքով, ՀԱԿ-ը դարձել է ԲՀԿ-ի փաստաբանը:

“ՀԱԿ-ը  նման է ռեստորանի մատուցողի, որին ամենաունեւոր հաճախորդը լքել է՝ առանց թեյավճարը տալու”,-ասաց քաղաքագետը: Ամեն դեպքում եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվի, ապա ՀԱԿ-ի գոյությունը կշարունակվի, իսկ եթե ոչ, ապա շատ արագ կլուծարվի:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի որոշմանը, ապա, արդեն պարզ է նախագահի ընտրությունների ելքը: Սուրենյանցի կարծիքով, ԲՀԿ-ն իշխանության պրոյեկտն է, եւ այլ բան սպասել հնարավոր չէր: “Եվ ինչ եք կարծում, օլիգարխը կարող է համարձակվել դեմ գնալ իշխանությանը”,-հարցրեց Սուրենյանցը: Նա չմոռացավ նաեւ Վարդան Օսկանյանին. վերջինս մի քանի օր կլռի, ապա կամ կդառնա ինքնուրույն, կամ կհամակերպվի: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ