Ազգային ժողովը աշխատել է բուռն, իսկ Ստյոպա Սաֆարյանի ռեյտինգը ՀՀԿ-ի հետ կապ չունի
Ամփոփելով Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագորղների հետ հանդիպմանն ասաց, որ ԱԺ-ն դարձավ բոլոր կարեւոր քաղաքական ուժերի համագործակցության թատերաբեմ:
Նրա կարծիքով, օրենսդիրում ներկայացված են էական նշանանակություն ունեցող ուժերը, եւ շատ լուրջ օրենքներ քննարկվեցին, ընդունվեցին: “Խորհրդարանական դիվանագիտության ոլորոտւմ շատ աշխատանքներ արվեցին,խորհրդարանը ապրեց լիաթոք կյանքով: Այս լավ սկիզբը կարող է դառնալ երաշխիք, որ ԱԺ-ն ողջ գործունեության ընթացքում կդառնա ժողովրդի համար կարեւորագույն մի օջախ”,-ասաց նա: Պատգամավորը հերքեց, որ վերջերս կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն փող է բաժանել իր թեկնածուին ընտրելու համար: Իսկ նախկին պատգամավոր,”Ժառանգության “ անդամ Ստյոպա Սաֆարյանի վարկանիշը գցել էր նրա իսկ հարազատ կուսակցությունը՝ անունը չգրելով համամասնական ցուցակի անցողիկ տեղերում:
Ինչ վերաբերում է Նախագահական ընտրություններին, ապա Գագիկ Մինասյանը անգամ կասկած չունի որ հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին, ըստ Մինասյանի շուտ է անդրադառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելու հարցը կուսակցությունը չի քննարկել:
“Ցանկացած քվե, որը կստանա ցանկացած թեկնածու, կարեւոր է: Թող քաղաքացիները ընտրեն այն թեկնածուին, ում հավատում են եւ նրան, ով հուսախաբ իրենց չի արել”,- վերջում ընտրողներին հորդորեց Գագիկ Մինասյանը: