Ծառուկյանը վստահ չի եղել, որ կհաղթի. սոցիոլոգ
“Ծառուկյանը կամ վստահ չի եղել, որ կհաղթի, ցանկացած մարզիկ էլ չի սիրում պարտվել, կամ էլ հնարավոր է, որ աշխարհաքաղաքական դաշտն է իր դերն ունեցել, կամ էլ թույլ կետ ունի, որի վրա ճնշում գործադրեցին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Ըստ նրա`կարելի է ափսոսալ, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն դուրս եկան պայքարից, քանի որ վերջապես ձևավորվել էր կենտրոնամետ ուժ, որի հենքի վրա իշխանությունը և ընդդիմությունը կարող էին միավորվել, ընդդիմությունը չաջակցեց Ծառուկյանին, և նա նույն ձևով պատասխանեց:
Սոցիոլոգի խոսքով` Ծառուկյանի չառաջադրումը կազդի նրա վարկանիշի վրա, և ԲՀԿ-ն ընտրազանգված կկորցնի։ Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա Ծառուկյանի որոշումը չի մեծացնում ”Ժառանգության” առաջնորդի կամ ՀԱԿ առաջնորդի շուրջ համախմբվելու հավանականությունը: Ըստ այդմ էլ` գործող նախագահը մրցակից չունի և հենց առաջին փուլում ընտրության ելքը կորոշվի:
Ադիբեկյանը հայտնեց նաև, որ իրենք պատրաստվում են արտահերթ հարցում իրականացնել` գնահատելու քաղաքական դաշտում ստեղծված ներկայիս իրավիճակը։