ՀԱԿ նախկին անդամը կասկածում է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախկին թափը կունենա /վիդեո/
՛՛Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց, որոշ պրոցեսներ էնպես չեն գնացել, ժողովրդի մեջ որոշակի հիասթափություն կա:
Դա երեւի քաղաքական մարտավարությունից է, չգիտեմ ինչից է, չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց ես կասկածում եմ, որ նույն թափը կլինի, կլինեն այն երեւելի օրերը, որ եղան, կասկածում եմ ՛՛,-այսօր նման կարծիք հայտնեց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝պատասխանելով Henaran.am – ի հարցին, թե առաջադրվելու դեպքում կհաջողվի՞ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին նույն թափով ներկայանալ ընտրություններին, ինչը տեղի ունեցավ նախորդ ընտրությունների ժամանակ:
Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությանը, Սուրեն Աբրահամյանն ասաց.՛՛ Բացառում եմ, որ Քոչարյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Եվ դա միակ ուրախալի նորությունն է՛՛: