17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայկական գերեզմանտունն Իսրայելում պղծվել է

Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական կոչեր են գրել Սուրբ Խաչի ուղղափառ մենաստանի եւ հայկական գերեզմանատան դարպասների վրա, հաղորդում է “AFP”-ը:

Անհայտ չարագործները պատերին եբրայերենով լոզունգներ են գրել` “Մահ քրիստոնեությանը” եւ նման այլ արտահայտություններ: Հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող մենաստանի վանականներից մեկը հայտնել է, որ վանդալներն արդեն 7-րդ անգամն են անարգում մենաստանը:

Բացի այդ, նրանք նաեւ կտրել են մոտակայքում կանգնեցված մենաստանի ծառայողների 3 ավտոմեքենաների անվադողերը: Մեքենաների վրա նրանք հուդաիզմի հետեւորդների մակագրություններ են թողել, ինչպես նաեւ իսրայելական ծայրահեղականների կոչեր: 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն վանդալներին “անբարոյականներ” է կոչել: Ենթադրվում է, որ կատարվածի ետեւում աջ արմատականներն են: Ոստիկանաությունը հետաքննություն է սկսել: 

Իսրայելում շուրջ 155 հազար քրիստոնյա է բանկվում: Նրանք երկրի բնակչության 2 տոկոսից էլ քիչ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ