20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անօթեւան ընտանիքներն անելանելի վիճակում են /վիդեո/

Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված եւ բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում եւ վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել եւ դարձել բնակության համար ոչ պիտանի: “Շիրակ կենտրոնի” ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց եւ բազմանդամ ընտանիքների վիճակը: Եթե նրանք նախկինում  ընդգրկված լինելով բնակարանային փախհատուցման ենթակա անօթեւանների ցուցակում, հույս ունենալով, որ երբեւէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե ձմռան, թե ամռան ամիսներին գորշ եւ սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաեւ հոգեբանական ծանր վիճակում:  

Այդպիսի ծանր սոցիալական եւ հոգեբանական վիճակում է նաեւ օրերս բնակարան ստանալու իրավունքը մերժված եւ իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը: Մանրամասները` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

“Շիրակ կենտրոն” ՀԿ

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ