19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամ. “Կոշտ պայքար է սպասվում”

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը  կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ:

Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Նյուրնբերգում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների,  մարզիչների  մասնակցությամբ:

“Քաջ գիտակցում եմ, որ կոշտ պայքար է սպասվում: Սա կարող է լինել Բուադլայի կարիերայի վերջին հնարավորությունը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Նա փորձելու է ամեն ինչ, նա կարող է”,- ասել է Արթուր Աբրահամը:

“Միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ նրա մեծ մենամարտը,  դա ցույց է տալիս նաեւ նրա նախապատրաստական փուլը Բուդլայի հետ մենամարտին”,- նշել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ