09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2012

Վերաքննիչ դատարանը այլ կարգով է աշխատում

Անցած ուրբաթ օրը` նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ի դեպ, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, սակայն կոնկրետ չնշեց, թե որ ժամին է հրապարկելու վճիռը: Լրագրողները եւ դատավարության մասնակիցները ստիպված էին […]

Ավստրիայում կբացվի Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը

Ավստրիացի ձեռնարկատեր Փիթեր Լասկարիսը հայտարարել է իր մտադրության մասին` 20 մլն դոլար ներդնել Եվրոպայի ամենամեծ հասարակաց տունը կառուցելու նպատակով, գրում է  “The Daily Telegraph”-ը: “FunMotel” աշխատանքային անվանումով հաստատությունն օրական կկարողանա մինչեւ հազար այցելու ընդունել: Հաճախորդների տրամադրության տակ կլինեն 147 համար եւ շուրջ 150 աշխատակցուհիներ: Հասարակաց տան առջեւ ավտոկանգառ կլինի` նախատեսված 350 ավտոմեքենաների եւ հատուկ ավտոբուսների […]

Քաղաքապետը անցանկալի կադրերին առա՞ջ է տանում

Սիսիանի ավագանին իր հերթական նիստում հաստատել է քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների հարցը: Այն ուժի մեջ կմտնի ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաստատումից հետո: Մասնավորապես, քաղաքապետարանի նախկին կրթության, մշակույթի եւ ընդհանուր բաժինների փոխարեն կգործի մեկ` կազմակերպական բաժին: Նախատեսվում է ներկայիս ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժինների փոխարեն եւս ստեղծել մեկ բաժին: Կգործեն նաեւ քաղաքաշինության ու տնտեսության ոլորտը համակարգող եւ […]

Կդառնա՞ն լրագրողները գերզգայուն այս հարցում

Ինչպես մատուցել նյութը,  որպեսզի հայ իրականության մեջ կոտրվեն գենդերային կարծարտիպերը: Ծաղկաձորում, երկու օր լրագրողների հետ “Գենդերային զգայուն լրագրություն” թեմայով քննարկում-սեմինար էր կազմակերպել APRA-ն (Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա): “Քաղաքականությունը կանանց գործը չէ”, “կանանց գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է, մնացած ամեն ինչը երկրորդական է”,  “լվացք անելը տղամարդու գործը չէ”, “տղամարդիկ ուժեղ սեռ են,կանայք` թույլ” եւ […]

‘Փուչիկների գործով’ ազատազրկվածի վիճակը կտրուկ վատացել է

‘Փուչիկների գործ’-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել է, Panorama.am-ին ասել է Բոզոյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը: ‘Կինը զանգեց ինձ և ասաց, որ Սերոբ Բոզոյանի մոտ ակտիվ արյունահոսություն է եղել և իրենք շտապօգնություն են կանչել’,-հավելել է փաստաբանը: Նրա խոսքով` Բոզոյանը դեռևս չի պատրաստվում բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական […]

Տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ ‘Ուրալ’ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են: Կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Օսկանյանն ու Կորյուն Նահապետյանն ընդունել են ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց ‘ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում’ միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են […]

Նիկոլ Փաշինյանը` իրեն լուսանցքում թողնելու մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչած բոլոր գնահատականներն ու հայտարարությունները այսօր ուժի մեջ են: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր մի քանի անգամ շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, լրագրողների հարցերը վերաբերվում էին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում կարծիքները բաժանվում են: Ոչ միայն ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այլեւ […]

Նախարարն ընդունել է Նոբելյան մրցանակակիրներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաև “Թուֆենկյան” բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։ Նախարարը, ողջունելով աշխարհահռչակ հյուրերին, բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան` նշելով, որ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված