25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կդառնա՞ն լրագրողները գերզգայուն այս հարցում

Ինչպես մատուցել նյութը,  որպեսզի հայ իրականության մեջ կոտրվեն գենդերային կարծարտիպերը: Ծաղկաձորում, երկու օր լրագրողների հետ “Գենդերային զգայուն լրագրություն” թեմայով քննարկում-սեմինար էր կազմակերպել APRA-ն (Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա): “Քաղաքականությունը կանանց գործը չէ”, “կանանց գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է, մնացած ամեն ինչը երկրորդական է”,  “լվացք անելը տղամարդու գործը չէ”, “տղամարդիկ ուժեղ սեռ են,կանայք` թույլ” եւ նման շատ կարծրատիպեր կան ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց մոտ:

ՀՀ աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանի  խոսքով, խնդիրը ոչ թե կանանց եւ տղամարդկանց հավասարության մեջ է, այլ հնարավորությունների տրամադրման հավասարության. “Կինը պետք է լայնորեն ընդգրկված լինի բոլոր ոլորտներում` հատկապես այն դեպքում, որ մեր օրենսդրությունը չեզոք է գենդերային տարբերակման առումով”,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության PR բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն էլ անդրադառնալով  գենդերային (նշանակում է սոցիալական սեռ` սեռերի միջեւ սոցիալական եւ մշակութային յուրահատկությունները) խնդիրների լուսաբանմանը,կարեւորեց դրանց չեզոքությունը եւ զգայունությունը:

Թե ինչ տվեց քննարկումը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ցույց կտա ժամանկը: Ծրագիրը շարունակական է լինելու: Պարզապես նկատնեք, որ երկօրյա սեմինարը կարելի էր ավելի հետաքրքիր եւ բովանդակալից կազմակերպել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ