13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վերաքննիչ դատարանը այլ կարգով է աշխատում

Անցած ուրբաթ օրը` նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ի դեպ, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, սակայն կոնկրետ չնշեց, թե որ ժամին է հրապարկելու վճիռը: Լրագրողները եւ դատավարության մասնակիցները ստիպված էին մոտ երեք ժամ սպասել դատարանին:

Henaran.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Հայաստանի դատական դեպարտամենտից:Մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում գործող կարգը մի քիչ այլ է:

“Եթե դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ ու չի նշում կոնկրետ ժամկետ, ապա նշանակում է, որ վճիռը հրապարակվելու է նույն օրը, մինչեւ աշխատանքային օրվա վերջը` ժամը 18-ը, եւ պետք է սպասել”,-ասաց Ա. Բաբայանը:

Իսկ եթե վճիռը հրապարակվում է ոչ նույն օրը, ապա խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ նախագահող դատավորը պարտավոր է հայտարարել հրապարկման օրն ու ժամը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ