25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը անցանկալի կադրերին առա՞ջ է տանում

Սիսիանի քաղաքապետարան

Սիսիանի ավագանին իր հերթական նիստում հաստատել է քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների հարցը: Այն ուժի մեջ կմտնի ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաստատումից հետո: Մասնավորապես, քաղաքապետարանի նախկին կրթության, մշակույթի եւ ընդհանուր բաժինների փոխարեն կգործի մեկ` կազմակերպական բաժին: Նախատեսվում է ներկայիս ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժինների փոխարեն եւս ստեղծել մեկ բաժին: Կգործեն նաեւ քաղաքաշինության ու տնտեսության ոլորտը համակարգող եւ նոր` ներքին աուդիտի բաժիններ: Իսկ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սիսիանի տարածքային բաժինը կշարունակի գործել որպես առանձնացված ստորաբաժանում:

Henaran.am-ը հոկտեմբերին անդրադառնալով այս թեմային նշել էր, որ Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը այս քայլին գնում է, որպեսզի ազատվի անցանկալի կադրերից: Քաղաքապետը մեզ հետ զրույցում հրաժարվել էր խոսել այդ թեմայից եւ հերքել էր: Նշենք, որ ԲՀԿ-ական քաղաքապետի համար առաջին նշանակետը  հատկապես կրթության եւ մշակույթի բաժնի պետ Վարոս Սիմոնյանն է:

Ի դեպ, համայնքային ծառայողների թիվը 30-ից հասցվելու է 22-ի: Արդյո՞ք այդ 8 աշխատողներն քաղաքապետի չուզողներն են` հարցին Սիսիանի քաղաքապետրանի աշխատակազմի ղեկավար Վաչիկ Միրաբյանն ասաց, որ չզբաղեցրած հաստիքներ կան, ու դրանք են կրճատվելու: Բնականաբար, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թափուր պաշտոններ են առաջանալու, որի համար կհայտարարվի մրցույթ եւ գուցե ընտրվեն նոր մարդիկ:

Henaran.am-ի այն հարցին, թե Վարոս Սիմոնյանն աշխատելու է` աշխատակազմի ղեկավարն ասաց. “Նա նոյեմբերի 8-ին մասնակցելու է Բռնակոթի համայնքի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնի մրցույթին: Սա ներկայումս զբաղցերած նրա պաշտոնից բարձր է, եւ կարծում եմ, Սիմոնյանը կաշխատի Բռնակոթում”,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ