29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Փուչիկների գործով’ ազատազրկվածի վիճակը կտրուկ վատացել է

‘Փուչիկների գործ’-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել է, Panorama.am-ին ասել է Բոզոյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը: ‘Կինը զանգեց ինձ և ասաց, որ Սերոբ Բոզոյանի մոտ ակտիվ արյունահոսություն է եղել և իրենք շտապօգնություն են կանչել’,-հավելել է փաստաբանը: Նրա խոսքով` Բոզոյանը դեռևս չի պատրաստվում բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սերոբ Բոզոյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Իսկ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով: Սերոբ Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է եղել և վիրահատվել է ու ընդունել քիմիոթերապիայի կուրս: Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս հետո: Այդ ժամկետը ավարտվելու է նոյեմբերի 17-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ