10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կրակոցները նվազել են

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների եւ կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց […]

Շարմազանովի հյուրերը Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներն էին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում տեղի ունեցած “Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ” խորագրով համաժողովին մասնակցած Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների ազգապահպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատ տեղաշարժվելու, կրթության իրավունքներին ու էթնիկ զտումները կանխելուն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի եւ կոնֆերանսի աշխատանքները համակարգող, ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների գիտակ Լեւոն Մելիք-Շահնազարյանի […]

Հայ երիտասարդը սիրում է կարդալ. գրադարանավար

‘Գրադարաններն այսօր ընթերցողի խնդիր չունեն: Ես մշտապես հերթեր եմ տեսնում մեր գրադարաններում’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթերցողների թվի հետ կապված Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Կարծրատիպը, որ 21-րդ դարի երիտասարդներն ու երեխաները չեն սիրում գիրք կարդալ, իրական չէ: :  ‘Եթե այցելեք մեր ընդհանուր ընթերցասրահը, կտեսնեք, որ որտեղ ուսանողներն են պարապում, հերթեր […]

Մեջբերեց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին. Տիգրան Սարգսյանը դեռ պաշտոնավարելու է

Շաբաթ օրը Շիրակի մարզ այցելած  վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ ինքը հրաժարական չի տա: Ավելին, նա խորհուրդ տվեց  համակերպվել այն մտքի հետ, որ վարչապետը ինքն է լինելու: “Դուք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով  էլ որ ստանձնում է, տարին մի քանի  անգամ հրաժարականի հարցը արծարծվում է: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը այս […]

Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ լրագրողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտմեբերի 6-ին հանդիպել է “Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ” խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է  եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարեւորագույն գործում. “Ես հետեւել եմ համաժողովի աշխատանքներին եւ գտնում եմ, որ այն […]

Ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ կապահովվի

“Գրադարանավարի օր” մասնագիտական տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար. “Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ […]

Պաշտպանության նախարարը հետաքրքրվեց ռազմական ոլորտի նորամուծություններով

 Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի “Երեւան Էքսպո”  ցուցահանդեսային համալիրում անցկացվող “ԴիջիԹեք Էքսպո-2012” տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես: Նախարարին ներկայացվել են տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հայրենական եւ արտասահմանյան կազմակերպությունների տաղավարներում ցուցադրված արտադրատեսակները, ՏՏ սարքավորումների եւ համակարգերի, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական, համակարգչային գրաֆիկայի եւ մուլտիմեդիայի լուծումները, ինչպես […]

Սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 6-ից 10-ն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկարագությամբ, քամին հարավային՝ 4-9մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Մայրաքաղաքում հոկտեմբերի 6-ից 10-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Քաղաքական ֆարսը շարունակվում է. Վարդան Օսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ից ծանուցում ստանալուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Նա պատմել է ծանուցագրի բովանդակության մասին, ապա շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին: ‘Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ ‘մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին’: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված