16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ երիտասարդը սիրում է կարդալ. գրադարանավար

‘Գրադարաններն այսօր ընթերցողի խնդիր չունեն: Ես մշտապես հերթեր եմ տեսնում մեր գրադարաններում’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթերցողների թվի հետ կապված Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

Կարծրատիպը, որ 21-րդ դարի երիտասարդներն ու երեխաները չեն սիրում գիրք կարդալ, իրական չէ: :  ‘Եթե այցելեք մեր ընդհանուր ընթերցասրահը, կտեսնեք, որ որտեղ ուսանողներն են պարապում, հերթեր են լինում, բոլոր տեղերը զբաղված են լինում’,-հավելեց բանախոսը:

Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային գրադարանում փոխվել է կարդալու համակարգը: Շատերը ժամանակ չեն անցկացնում գրադարանում, սակայն ոչ թե այն պատճառով, որ չեն կարդում, այլ գալիս են գրադարան, էջեր են պատճենահանում ու գնում: Միայն ամառվա երկու ամիսներին է, որ ընթերցասրահում հարաբերական անդորր է տիրում:

Երաժշտագիտական գրադարանի տնօրենը ևս հարցին ի պատասխան ասաց, որ իրենք էլ ընթերցողի հետ կապված խնդիրներ չունեն:

‘Մասնագիտական գրականություն միայն մենք ենք տալիս, հետևաբար այդ խնդիրը չենք էլ կարող ունենալ’:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ