26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ կապահովվի

“Գրադարանավարի օր” մասնագիտական տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.

“Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ եմ, որ կառավարման միասնական մոտեցման արդյունքում աշխատանքն առավել կանոնակարգված ու արդյունավետ կդառնա եւ արդեն առաջիկա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք”,-նշել է քաղաքապետը հավելելով, որ մայրաքաղաքի գրադարանների ջեռուցման ծրագիրը եւս կլինի շարունակական:

Գրադարանավարներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ գրադարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, համոզմունք են հայտնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած տարբերակով կառավարումն իրապես արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասերների ավելացմանը:

Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  2012 թվականին Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, ինչը առաջիկայում կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին:

Հանդիպման վերջում գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների համար` “Գրադարանավարի օր” մասնագիտական տոնի առթիվ գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 մասնաճյուղի վարիչ  Մայրանուշ Ալեքսանյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ