22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքական ֆարսը շարունակվում է. Վարդան Օսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ԱԱԾ-ից ծանուցում ստանալուց հետո գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Նա պատմել է ծանուցագրի բովանդակության մասին, ապա շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:

‘Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ ‘մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին’: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ ‘Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով’:
Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:

Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ