21 Մարտի, Saturday, 2026
KFC

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կրակոցները նվազել են

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների եւ կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների քանակը կազմել է 250, իսկ կրակոցներինը`1300):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հակառակորդի կողմից արձանագրված խախտումների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ