10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի […]

Ջրծաղիկից մահացած զինվորի դատը կշարունակվի երկուշաբթի

Երկուշաբթի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ  կկայանա զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից: Մեղադրվում են երկու հոգի: Ըստ մեղադրական եզրակացության, Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ […]

ԲՀԿ-ն դեմ է բյուջեի կատարողականին

ԲՀԿ-ն դեմ է 2011 թվականի բյուջեի կատարողականին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: ՛՛ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով` ինչ-որ կա  բյուջեի կատարողականին: Մենք ունենք բավական օբյեկտիվ պատճառներ: Ես մի քանի անգամ հարց ուղղեցի կառավարության տարբեր ներկայացուցիչներին, թե նախորդ տարվա ընթացքում մեր բնակչության կենսամակարդակը բարելավվե՞լ […]

Նախագահը ցավակցել է Միրզոյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ Հեռագրում, մասնավորապես, ասված է. “Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, “Սուրբ Մեսրոպ Մաշտոց” եւ “Պատվո նշան” շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան մասին: Էդվարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ եւ լավատեսությամբ, հայ ժողովրդի […]

Օսկանյանին հարցաքննման ծանուցագիր արդեն ուղարկվել է

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Նրան այդ մասին արդեն ծանուցագիր ուղարկվել է: Ինչպես Henaran.am –ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, չի բացառվում, որ  երկուշաբթի օրն էլ նրան մեղադրանք առաջադրվի: Նշենք, որ  հոկտեմբերի 2–ին Ազգային ժողովը բավարարել է Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր […]

Մոուրինյոն` լավ մարզիչ է,Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող. Մեսսի

Արգենտինայի հավաքականի և ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է հայր դառնալու մասին լուրերը: Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ Մեսսիի ընկերուհի Անտոնելան երեխա է ունեցել: Սակայն ինչպես ասել է Մեսսին, երեխան դեռ լույս աշխարհ չի եկել: ՛՛Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն: Սակայն ես շնորհակալ եմ այն հազարավոր շնորհավորական հաղորդագրությունների համար, որ ստացել […]

Մենք խաներ չենք, որպեսզի խոժոռ դեմքով մարդկանց հարցերը լուծենք ու հետո էլ սպասենք, որ այդ մարդիկ մեզնից շնորհակալ լինեն. Հայաստանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության […]

Աշխատավարձ, գրքերի պակաս, երիտասարդ կադրերի բացակայություն. գրադարանների խնդիրները

‘’Հայաստանյան գրադարաններն այսօր համալրման խնդիր ունեն’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում, խոսելով գրադարանների խնդիրներից, ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նման խնդիր չունի միայն Ազգային գրադարանը, քանի որ նա պետական աջակցություն ունի: Ի դեպ, Ազգային գրադարանում կատարավում է գրքերի թվայնացում և նոր տեխնոլոգիաների կատարելագործում: Սակայն ի տարբերություն այս գրադարանի` մայրաքաղաքի մյուս, և մարզերի գրադարանները լուրջ խնդիրներ ունեն: […]

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ընթանում է բնական հունով

Այսօր` հոկտեմբերի 6-ին  տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի կնքման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված