Աշխատավարձ, գրքերի պակաս, երիտասարդ կադրերի բացակայություն. գրադարանների խնդիրները
‘’Հայաստանյան գրադարաններն այսօր համալրման խնդիր ունեն’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում, խոսելով գրադարանների խնդիրներից, ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նման խնդիր չունի միայն Ազգային գրադարանը, քանի որ նա պետական աջակցություն ունի: Ի դեպ, Ազգային գրադարանում կատարավում է գրքերի թվայնացում և նոր տեխնոլոգիաների կատարելագործում: Սակայն ի տարբերություն այս գրադարանի` մայրաքաղաքի մյուս, և մարզերի գրադարանները լուրջ խնդիրներ ունեն:
‘’Բացակայում է մասնագիտական գրականությունը: Համայնքային գրադարաններում դեռևս յոթանասունականների գրքերն են’’,-նշեց ասուլիսի մյուս բանախոս, Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը:
Գրքերի համալրման համար Հրատարակիչների ասոցիացիայի ու գրադարանների միջև հուշագիր է ստորագրվել: Հուշագրով նախատեսվում են գրքային նվիրատվություններ, մարզային գրադարաներին քսան տոկոս զեղջով վաճառք, օժանդակություն մասնագիտական տպագրման գործում, ընթերցողների կողմից պահանջներ ունցող գրքերի հրատարակչություն:
Սակայն համալրման խնդրից բացի կա նաև կադրերի ու աշխատավարձի խնդիր: Սրանք, ըստ երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահապետյանի, փոխկապակցված են: ‘’Լավ կամ երիտասարդ մասնագետը չի գա աշխաատելու գրադարանում, քանի որ աշխատավարձը շատ ցածր է: Համայնքայինում նվազագույն գումար նույնիսկ չեն ստանում: Մեզ մոտ աշխատող գրադարանավարը նաև երաժշտական կրթություն պետք է ունենա, սակայն երաժշտական կրթություն ունեցողը կգա՞ արդյոք աշխատի ամբողջ օրը այդ ծանր պայմաններում երեսունյոթ հազար դրամով’’,-ասաց Նահապետյանը:
Ազգային գրադարանն այս առումով ևս խնդիր չունի: Համաձայն գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի խոսքերի` իրենց մոտ բավական շատ են երիտասարդ կադրերը, աշատավարձն էլ համեմատաբար բարձր է: