Մոուրինյոն` լավ մարզիչ է,Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող. Մեսսի
Արգենտինայի հավաքականի և ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է հայր դառնալու մասին լուրերը: Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ Մեսսիի ընկերուհի Անտոնելան երեխա է ունեցել: Սակայն ինչպես ասել է Մեսսին, երեխան դեռ լույս աշխարհ չի եկել: ՛՛Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն: Սակայն ես շնորհակալ եմ այն հազարավոր շնորհավորական հաղորդագրությունների համար, որ ստացել եմ: Բոլորիդ գրկում եմ՛՛,-նշել է արգենտինացին:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նաեւ գովեստի խոսքեր է ասել առաջիկա ՛արքայական ակումբի մարզչի ու նրա ֆուտբոլիստ Կրիշտիաանու Ռոնալդուի մասին:
՛՛Մոուրինյոն` լավ մարզիչ է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող: Մենք այն նույն ՛՛Բարսելոնան՛՛ ենք մնացել, ինչպիսի եղել ենք վերջին տարիներին: Մեր խաղաոճը չի փոխվում, որովհետեւ Տիտոն ֆուտբոլը ճիշտ այնպես է հասկանում, ինչպես Պեպը:
Ես ամեն օր աշխատում եմ լավ մարզավիճակում լինելու համար: Սակայն խաղացողների մեջ լավագույնը լինելը իմ համար ամենակարեւորը չէ՛՛,-ամփոփել է Մեսսին: