07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը հոկտեմբերի 8-ից կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի ավարտից հետո ֆուտբոլիստների հրապարակվող կազմը հնարավոր է համալրվի եւս մեկ ֆուտբոլիստով: Վարդան Մինասյանը տեղեկացրել է նաեւ, որ այս անգամ հավաքականի կազմում չեն լինի Սարգիս Հովսեփյանը, ով հրաժեշտ է տվել “մեծ” ֆուտբոլին, Մարկոս Պիզելին եւ Գեւորգ Ղազարյանը, ովքեր ունեն կարգապահական տույժեր: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է նաեւ, որ հավաքականից կբացակայի Լեւոն Հայրապետյանը, ով վնասվածք ունի:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գեւորգ Կասպարով, «Միկա»
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Էդգար Մալաքյան, «Վիկտորիա», Պլզեն, Չեխիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ