16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն դեմ է բյուջեի կատարողականին

ԲՀԿ-ն դեմ է 2011 թվականի բյուջեի կատարողականին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: ՛՛ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով` ինչ-որ կա  բյուջեի կատարողականին: Մենք ունենք բավական օբյեկտիվ պատճառներ: Ես մի քանի անգամ հարց ուղղեցի կառավարության տարբեր ներկայացուցիչներին, թե նախորդ տարվա ընթացքում մեր բնակչության կենսամակարդակը բարելավվե՞լ է, առաջ ե՞նք գնացել, թե՞ ետ ու պատասխան չստացա՛՛,-ասաց բանախոսը:

Պարզաբանելով ԲՀԿ-ի այս դիրոքորոշման պատճառները` նա նշեց, որ իրենք համաձայն չեն բերված ցուցանիշների հետ: Գնաճի շուրջ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել՝ բանախոսի խոսքով: Բյուջեի հաշվողականի կատարողականում երկու ցուցանիշ կա, կատարողականի մի էջում այն կազմել է 7.7 տոկոս, ապա` 4.7%:

Այդքանն ապահովելն, ըստ բանախոսի, անհնարին է: ՛՛Շաքարավազը եղել է 20.2%, բենզինը՝ 16%, կաթնամթերքը՝ 18, իսկ մսամթերքը՝ 11, 12 տոկոս: Այս ապրանքներին նայելով` կտեսնենք. որ գնաճի ցուցանիշը ավելի մոտ է յոթ ամբողջ յոթ տոկոսին: Սրանից հետևելով կարող ենք ասել, որ աշխատավարձը կազմել է 5.9 տոկոս, եկամուտները 6.1տոկոս: Բնակչության սոցիալական վիճակը, ըստ էության, ոչ մի բանով չի բարելավվել:

“Կառավարությունը ի վիճակի չէ մեկ տարվա կտրվածքով կանխատեսել իր անելիքները և այն չափաբաժիշնները, որ ինքը կարող է ապահովել՛՛,-բացատրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով աշխատազուրկների թվին՝ նա նշեց, որ կառավարությունը չի կատարել իր ծրագրերում նշվածները գործազուրների թվի նվազման հետ կապված:

՛՛Մենք հեծանիվ չենք հնարում, խիստ անարդյունավետ ու անբավարար ենք գնահատում, եթե մասնակցեինք դեմ էինք քվեարկելու՛՛,-հավելեց պատգամավորը: Լրագրողների դիտարկմանը, թե ամեն դեպքում արժեր մասնակցել, Մելքումյանը արձագանքեց.

՛՛Օսկանյանի շուրջն ստեղծված վիճակի համար, մեր բոյոկոտելու որոշումը ավելի ծանրակշիռ էր ու արդիական՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ