08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2012

Սոցապ նախարարը` Խաչիկյանի մասին

՛՛Իրավական դաշտում գնահականները տալիս են իրավապահները, նախկինում եղած խնդիրները լուծումներ են ստացել: Իսկ ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունն՝ ասաց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը հավելեց, որ բարելավվել է տեղեկատվական համակարգը, և ՛՛այսօր եթե որևէ բան տեղի ունենա, հստակ կլինի պատասխանատուն, ես կիմանամ՛՛: […]

Մոսկվայում սպանվել է գործարար Բեգլարյանը /վիդեո/

Հոկտեմբերի 2-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում Մոսկվայում անհայտ անձը “Կալաշնիկով” մակնիշի ինքնաձիգից կրակ է բացել “Toyota Land Cruiser” ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մահացել է 45-ամյա հայազգի գործարար Սերգեյ Բեգլարյանը, հաղորդում է “Lifenews”-ը: Դեպքի վայրում հարյուրավոր փամփուշտներ են հայտնաբերվել: Արդեն մահացած վարորդը մի քանի մետր անցել է մեքենայով եւ բախվել մեկ այլ մեքենայի: Իսկ փամփուշտներից մի […]

Քալիֆորնիայում արգելել են բուժել միասեռականությունը

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է մի օրինագիծ, ըստ որի արգելվում է բուժել  միասեռականությունը, գրում է  “The New York Times”-ը: Օրինագիծը, որն ուժի մեջ կլինի 2013-ի հունվարի 1-ից, արգելում է հոգեբանական պրակտիկայի կիրառում, որը նախատեսում է “վարքի եւ գենդերային դրսեւորումների փոփոխություն”: Օրինագծի կիրառմանն աջակցել են սեռական փոքրամասնությունների պաշտպանները, ինչպես նաեւ բազմաթիվ բժշկական եւ հոգեբանական հաստատություններ: “Սեռափոխության […]

Սոցապ նախարարն ամփոփում է իր 100 օրը

Սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարությունն առաջ է քաշել երեք գերակա խնդիր: Ամփոփելով նախարարի պաշտոնում աշխատելու իր հարյուր օրը, նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը : Առաջին գերակա խնդիրը 2013 թվականի կենսաթոշակային բարեփոխումներն են, այս համակարգում նոր ենթակառույցների ավելացումը: ՛՛Բազմաստիճան թոշակային համակարգին անցնելու համար նոր տեղեկատվական շտեմարան է ներդրվել, որը կենտրոնացված տեղեկատվական շտեմարան է՛՛,-ասաց նախարարը: […]

Չկա մեկը որ ինձ կարողանա ասել` ոնց քվեարկել. պատգամավորը` Նաիրա Զոհրաբյանին

“ Ես ինքս եմ որոշելու ոնց եմ քվերակելու, չկա մեկը, որ ինձ կարողանա ասել` ոնց քվերակել, ինչ անել, որովհետեւ  դրա պատասխանը ես եմ տալիս թիվ երեսուն ընտրատարածքում”,-ԱԺ անկախ պատգամավոր, թիվ երեսուն ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը նախ պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկ արված այն հայտարարությանը, թե ով […]

Օսկանյանը փող չի լվացել. համոզված են նրա փաստաբանները

“Սիվիլիթաս” հիմնադրամի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած վճիռը բողոքարկելու համար ըստ փաստաբան Արթուր Գրիգորյանի իրենք դիմելու են  իրենք դիմելու են ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանի խոսքով, քրեական գործում նկարագրված հանգամանքները փողերի լվացման հետ կապ ունեն այնքանով, որքանով որ կեղծ փողերի ստեղծման հետ: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի համբավին որեւէ վնաս չի հասցվել եւ նա գործում […]

“Գրին քարտերի” խաղարկության հայտերի ընդունման մեկնարկը տրված է

ԱՄՆ պետքարտուղարությունը  այսօր հայտարարել է ԱՄՆ “գրին քարտերի” (Green Card) խաղարկության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Այս անգամ նույնպես (հոկտեմբերի 2- ից նոյեմբերի 3-ը)  խաղարկվելու է 50 հազար “գրին քարտ”: Այն մարդիկ, ում կտրվի “գրին քարտ”, ԱՄՆ-ում բնակության և աշխատանքի իրավունք կստանան: Սակայն միայն խաղարկությամբ հաղթելը  բավական չէ   շարտոնագիր ստանալու համար. անհրաժեշտ է նաև համապատասխան […]

ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը, ՕԵԿ-ն ազատ է

Քիչ առաջ իր ելույթն ավարտեց ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը եւ ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքական մեծամասնությանը, հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են ԱԺ նիստերի դահլիճը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները եւ չի մասնակցելու քվեարկություններին, իսկ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները կլքեն ԱԺ շենքը, բայց կհետեւեն քվերակության ընթացքին, […]

Ռեժիսորներին չի հետաքրքրում` ինչ կլինի Օսկանյանի հետ. ակնարկ ԲՀԿ-ին

“Դատախազությունն այլ ելք չուներ, չէր կարողանում կասկածյալին կամ սովորական քաղաքացուն ներառել գործի քննության մեջ”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ հավելեց, որ նման զարգացման հնարավորությունը կանխատեսելի պետք է լիներ: “Այստեղ խորը քաղաքական հաշվարկ կա: Շատերը մեզ քննադատում են, թե իրենց գործընկերոջը փուռն են տալիս, բայց այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված