12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Քալիֆորնիայում արգելել են բուժել միասեռականությունը

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է մի օրինագիծ, ըստ որի արգելվում է բուժել  միասեռականությունը, գրում է  “The New York Times”-ը:

Օրինագիծը, որն ուժի մեջ կլինի 2013-ի հունվարի 1-ից, արգելում է հոգեբանական պրակտիկայի կիրառում, որը նախատեսում է “վարքի եւ գենդերային դրսեւորումների փոփոխություն”: Օրինագծի կիրառմանն աջակցել են սեռական փոքրամասնությունների պաշտպանները, ինչպես նաեւ բազմաթիվ բժշկական եւ հոգեբանական հաստատություններ:

“Սեռափոխության բժշկությունը” վերջին ժամանակներում շատ տարածված է ԱՄՆ-ում: 1992-ին Քալիֆորնիայում նույնիսկ հիմնադրվել է միասեռականության բուժման եւ հետազոտման ասոցացիա: “Սեռափոխության բժշկությունը” հիմնված է այն գաղափարի վրա, որ միասեռականությունը մանկության տարիներին ստացած հոգեբանական տրավմաների հետեւանք է: Այս տեսության հետեւորդների կարծիքով` տրավմաների պատճառները պարզելու դեպքում հնարավոր է փոխել սեռական կողմնորոշումը հոմոսեքսուալից` հետերոսեքսուալի:

Տեսության քննադատները կարծում են, որ այն գիտականորեն հիմնավորված չէ, քանի որ հիմնված է չապացուցված պնդումների վրա, ըստ որոնց հոմոսեքսուալությունը հիվանդություն է եւ ենթակա է բուժման: Այս մեթոդներով բուժման ենթարկված հոմոսեքսուալների խոսքով` “սեռափոխության բժշկությունն” ընդամենը հանգեցնում է ագրեսիայի, ինչպես նաեւ մեղքի զգացում եւ վախ առաջացնելուն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ