08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2012

Օսկանյանի գործի երեք սցենար

 ՛՛Քաղաքական այս պատվերը բավական վատ է իրագործվել, իրավական տեսակետից քաղաքական պատվերը բավական բարդ է իրագործված: Սակայն հարցն այն է, թե ով է տվել այդ պատվերը՛՛,- այսօր ասուլիսին ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ խոսելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքի մասին: ՆԺԿ առաջնորդն առաջ քաշեց երեք հնարավոր սցենար, որ ընկած են այս իրադարձությունների […]

Այսօր “Ոչ բռնությանը” միջազգային օրն է /վիդեո/

2007-ի հունիսի 15-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հոկտեմբերի 2-ը նվում է որպես “Ոչ բռնությանը” միջազգային օր: Տոնը նշվում է ի պատիվ “Ոչ բռնությանը” փիլիսոփայության հիմնադիր, Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդ Մահաթմա Գանդիի: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի հռչակագրում, այս օրը եւս մեկ առիթ է “ոչ” ասելու բռնությանը, ինչպես նաեւ բռնության սկզբունքի համընդհանուր նշանակությանը, հաստատել խաղաղություն եւ […]

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԱԺ-ից. քննարկվում է Օսկանյանի անձեռնմխելիության հարցը

Ազգային ժողովը շարունակում է  ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող զարգացումներին կարող եք ուղիղ միացմամբ  հետեւել  այստեղ http://livestre.am/11dfR  

“Պարո՛ն դատախազ, խաչ կառուցեք”. ՀԱԿ-ը չի քվեարկելու

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը եւս  չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվերակությանը: Րոպեներ առաջ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս ողջ գործընթացում քաղաքկան ենթատեքստ են տեսնում, անկախ  միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ ոչ հիմնավորվածությունից: Արամ Մանուկյանը նկատեց, որ գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Օսկանյանն սկսեց զբաղվել քաղաքական գործունեությամբ, […]

ԱԺ նիստը մեկնարկեց. դահլիճում չորս ԲՀԿ-ական են

Րոպեներ առաջ խորհրդարանում մեկնարկեց 5 -րդ գումարման ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Պատգամավորները շարունակում են քննարկել երեկ կիսատ մնացած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, որով նա ԱԺ համաձայնությունն է խնդրում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ “Սիվիլիթասի” փողերի լվացման գործում ներգրավելու համար: ԱԺ նիստերի դահլիճում ԲՀԿ խմբկացությունից ներկա են […]

Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի հետ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային  նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է “APA” գործակալությունը: Հանդիպումը կայացել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացրել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ադրբեջանականը` Սամեդ Սեիդովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար, իսպանացի պատգամավոր Յորդի Չուկլա-ի-Կոստան: Կողմերը հրաժարվել […]

Ինքնամաքրման “սեւ ցուցակ”

Սերժ Սարգսյանը շարունակում է “սառը ցնցուղային” խորհրդակցությունները  գործադիրում:  Նախագահին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ իշխանության ինքնամաքրման կուրսը շարունակական է լինելու եւ բավական ցավոտ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի սեղանին արտոնյալների “սեւ ցուցակ” է դրվել , որտեղ բավական ազդեցիկ եւ հայտնի անուններ կան: Մեղավորները պիտի պատժվեն: Յուրային, ոչ յուրային , իմ ու քո չկա: […]

Սիրիան ՄԱԿ-ից պահանջում է վերադարձնել իր օկուպացված տարածքները

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր երկրում տիրող իրավիճակը չպետք է շեղի կարեւոր խնդիրների որոշումից` պաղեստինյան խնդրից եւ Գոլանը վերադարձնելուց: Նախարարը հայտարարել է, որ Սիրիան չի հրաժարվի Իսրայելի օկուպացրած տարածքներից եւ պահանջում է վերադառնալ  1967-ի հունիսի 6-ի դրությամբ գործող սահմաններին, գրում է “Israland”-ը: Մուալեմը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ը, […]

Նոր դատավորներ Շիրակում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի եզրակացությունները` Մեխակ Գեւորգյանին եւ  Հովհաննես Ղազարյանին նշանակել  է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված