Ինքնամաքրման “սեւ ցուցակ”

Սերժ Սարգսյանը շարունակում է “սառը ցնցուղային” խորհրդակցությունները գործադիրում: Նախագահին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ իշխանության ինքնամաքրման կուրսը շարունակական է լինելու եւ բավական ցավոտ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի սեղանին արտոնյալների “սեւ ցուցակ” է դրվել , որտեղ բավական ազդեցիկ եւ հայտնի անուններ կան: Մեղավորները պիտի պատժվեն: Յուրային, ոչ յուրային , իմ ու քո չկա: Արել են` պատասխան են տալու. այս տրամաբանությամբ է իրավապահ մարմիններին հրահանգ իջեցվել: Վերահսկիչ պալատն էլ գործի է անցել: Այնպես որ` չինովնիկական դաշտը սպասման մեջ է: