17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ նիստը մեկնարկեց. դահլիճում չորս ԲՀԿ-ական են

Րոպեներ առաջ խորհրդարանում մեկնարկեց 5 -րդ գումարման ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ նիստը:

Պատգամավորները շարունակում են քննարկել երեկ կիսատ մնացած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը, որով նա ԱԺ համաձայնությունն է խնդրում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ “Սիվիլիթասի” փողերի լվացման գործում ներգրավելու համար:

ԱԺ նիստերի դահլիճում ԲՀԿ խմբկացությունից ներկա են չորս պատգամավոր` ինքը` Վարդան Օսկանյանը,  Գուրգեն Արսենյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Վերջինս հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները ներկա են, որովհետեւ ելույթ ունեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ այս քառօրյան: Երեկ խմբակցության քարտռուղար Նաիրա Զոհրաբյանը այդ մասին հայտարարեց ու նշեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները կլքեն ԱԺշենքը եւ չեն մասնակցի քվեարկություններին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ