18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Պարո՛ն դատախազ, խաչ կառուցեք”. ՀԱԿ-ը չի քվեարկելու

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը եւս  չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվերակությանը:

Րոպեներ առաջ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այս ողջ գործընթացում քաղաքկան ենթատեքստ են տեսնում, անկախ  միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ ոչ հիմնավորվածությունից:

Արամ Մանուկյանը նկատեց, որ գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Օսկանյանն սկսեց զբաղվել քաղաքական գործունեությամբ, մինչդեռ իրավապահները ֆինանսական հոսքերի մասին իմացել են դրանից երկուս ու կես տարի առաջ:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ  ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հիմնադրած  պրակտիկայի շարունակությունն է, երբ տեղեկություններ են հավաքվել հասարակական գործիչների, գործարարների  տնտեսական գործունեության մասին ոչ թե դրանց` օրենքի հետ համապատասխանության, այլ ցանկացած պահի դրանք քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու համար:

“Դատախազն իր միջնորդությամբ փորձում է ամրապնդել այն արատավոր ավանդույթը, որի  նախադեպը ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի,  Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ գործադրված ապօրինի ու աղաղակող քաղաքական հետապնդումն է”,-հայտարարեց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ ՀԱԿ-ը այս պատգամավորների մասով առանձին նախաձեռնությամբ հանդես կգա:

“Նկատի ունեալով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այն անձն է,  թրի անվան հետ կապում են ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր հակաօրինական հետապնդումներն ու շինծու գործերը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, Մարտի 1-ի տասը սպանությունների  չբացահայտման եւ պարտակման փաստը, ՀԱԿ խմբակցությունը որեւէ վստահություն չի տածում դատախազի ոչ պրոֆեսիոնալ, ոչ բարոյական որակների նկատմամբ”,-շարունակեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը վերջում Աղվան Հովսեփյանին հորդորեց.”Սովորաբար բոլոր գողերը , հանցագործները, մեղք գործածները վերջում փորձում են եկեղեցի եւ խաչ կառուցել: Պարո՛ն դատախազ, փորձեք խաչ կառուցել”:

Հիշեցնենք, որ քվեարկությանը չմասնակցելու մասին արդեն հայտարարել ենԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունները:

ՀԱԿ-ը նույնպես միացավ քվեարկության բոյկոտին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ