Սիրիան ՄԱԿ-ից պահանջում է վերադարձնել իր օկուպացված տարածքները
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր երկրում տիրող իրավիճակը չպետք է շեղի կարեւոր խնդիրների որոշումից` պաղեստինյան խնդրից եւ Գոլանը վերադարձնելուց: Նախարարը հայտարարել է, որ Սիրիան չի հրաժարվի Իսրայելի օկուպացրած տարածքներից եւ պահանջում է վերադառնալ 1967-ի հունիսի 6-ի դրությամբ գործող սահմաններին, գրում է “Israland”-ը:
Մուալեմը հավելել է նաեւ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարն այն երկրներն են, որոնք աջակցում են Սիրիայում ընթացող ահաբեկչություններին եւ նրանց գործողություններն անվանել է “կոպիտ միջամություն Սիրիայի ներքին գործերին”: Նախարարը նշել է, որ Իսրայելը տարածաշրջանի միակ պետությունն է, որը միջուկային զենք ունի եւ նա պետք է կոնվենցիա ստորագրի, որ չի տարածելու այն, հակառակ դեպքում` առանց միջուկային զենքի Մերձավոր Արեւելք հնարավոր չէ: