ԲՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը, ՕԵԿ-ն ազատ է

Քիչ առաջ իր ելույթն ավարտեց ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը եւ ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքական մեծամասնությանը, հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են ԱԺ նիստերի դահլիճը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները եւ չի մասնակցելու քվեարկություններին, իսկ երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները կլքեն ԱԺ շենքը, բայց կհետեւեն քվերակության ընթացքին, մեքենայություններ թույլ չտալու համար:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Մհեր Շահգելդյանը եւ հայտարարեց, որ ՕԵԿ պատգամավորները մասնակցելու են քվեարկությանը, ՕԵԿ պատգամավորները ազատ են լինելու իրենց քվերակության մեջ:
Հերթը հասավ ամփոփիչ ելույթներին: Քանի որ Վարդան Օսկանյանը լքեց դահլիճը, ձայնը տրվեց գլխավոր դատախազին, որն այս պահին ելույթ է ունենում: