06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մոսկվայում սպանվել է գործարար Բեգլարյանը /վիդեո/

Հոկտեմբերի 2-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում Մոսկվայում անհայտ անձը “Կալաշնիկով” մակնիշի ինքնաձիգից կրակ է բացել “Toyota Land Cruiser” ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մահացել է 45-ամյա հայազգի գործարար Սերգեյ Բեգլարյանը, հաղորդում է “Lifenews”-ը:

Դեպքի վայրում հարյուրավոր փամփուշտներ են հայտնաբերվել: Արդեն մահացած վարորդը մի քանի մետր անցել է մեքենայով եւ բախվել մեկ այլ մեքենայի: Իսկ փամփուշտներից մի քանիսը պատահմամբ ուղղվել են մոտակայքում կանգնեցված  “Volkswagen” մակնիշի ավտոմեքենայի վրա, որում, բարեբախտաբար, ոչ ոք չի եղել:

Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել ոտքով: Ներկայումս նա հետախուզման մեջ է գտնվում: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն` հրաձգությունը միաժամանակ 2 կետից է տեղի ունեցել, ինչն էլ բացատրում է փամփուշտների նման մեծ քանակությունը:

http://youtu.be/VnEEKYs159E

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ