17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սոցապ նախարարն ամփոփում է իր 100 օրը

Սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարությունն առաջ է քաշել երեք գերակա խնդիր: Ամփոփելով նախարարի պաշտոնում աշխատելու իր հարյուր օրը, նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը :

Առաջին գերակա խնդիրը 2013 թվականի կենսաթոշակային բարեփոխումներն են, այս համակարգում նոր ենթակառույցների ավելացումը: ՛՛Բազմաստիճան թոշակային համակարգին անցնելու համար նոր տեղեկատվական շտեմարան է ներդրվել, որը կենտրոնացված տեղեկատվական շտեմարան է՛՛,-ասաց նախարարը:  Արդեն սեպտեմբեր ամսից մեկնարկել է նոր տեղակտվական համակարգը, իսկ հաջորդ տարի անցում կկատարվի նոր համակարգով թոշակների նշանակմանն ու ստացմանը:

Երկրորդ խնդիրը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն է: Ծրագիրն առայժմ կկիրառվի Արարատի մարզում: Այստեղ գործելու է մեկ պատուհանի սկզբունքը: Սա նշանակում է, որ քաղաքացիները կկարողանան մեկ պատուհանի միջոցով ներկայացնել իրենց դիմում-բողոքները: ՛՛Կբարելավվի  քաղաքացի-տեսուչ կապը, որը ես շատ եմ կարևորում՛՛,-հավելեց նախարարը:

Երրորդ հիմնական խնդիրը` ըստ նորանշանակ նախարարի` երեխաների իրավունքների պաշտպանության հարցերի կարգավորումն է: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ Հայաստանում հաջորդ տարի կգործի վեց մանկատուն, դրանցից երեքը կլինեն հատուկ, մյուս երեքը՝ ընդհանուր: Կդադարի գործել ՛՛Զատիկ՛՛ մանկատունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ